«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը: Չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները իրենց հասարակական-քաղաքական գործունեության համար բռնությունների են ենթարկվում: Ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում և ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները: Նման արատավոր դեպքերի չբացահայտվածությունն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում և դառնում դրանց կրկնության պատճառ: Իշխանությունները պարտավոր են անհապաղ բացահայտել և պատժել մեղավորներին, այլապես ողջ պատասխանատվությունը մնում է հենց իշխանությունների վրա: